Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ինչպես բուժել հիպոտոնիան

Ինչպես բուժել հիպոտոնիան

Սովորաբար արյան ցածր ճնշումը ավելի քիչ է անհանգստանալու առիթ հանդիսանում, քան` բարձրը: Ժողովրդի մեջ ընդունված է հիպոտոնիան «բուժել» սուրճով: Սակայն ամեն ինչ այնքան էլ պարզունակ ու ճիշտ չէ, ինչպես թվում է:

 

Հիպոտոնիկ են համարվում տղամարդիկ, որոնց արյան ճնշումը 100/60 է, եւ կանայք, որոնց ճնշումը 90/60 է: Հիպոտոնիայի կլինիկական նշաններն են հոգնածության զգացումը, ցածր աշխատունակությունը, գլխապտույտը, երբեմն նույնիսկ` ուշագնացությունը:

 

Հիպոտոնիկները գերզգայուն են պայծառ լույսի ու բարձր ձայնի հանդեպ: Նաեւ ավելացնենք, որ արյան ցածր ճնշում ունեցող կանանց մոտ հաճախ նկատվում է դաշտանային ցիկլի խանգարում, իսկ տղամարդկանց մոտ խնդիրներ են առաջանում պոտենցիայի հետ կապված:

 

Եթե արդեն հիպոտոնիա հիվանդությունը հայտնաբերված է, չարժե լիտրերով սուրճ խմել: Ավելի լավ է փորձել գտնել հիվանդության բուն պատճառը: Հիպոտոնիայի պատճառ կարող են հանդիսանալ, օրինակ` սակավարյունությունը, հեպատիտը, տասներկումատնյա աղիի խոցը, վահանաձեւ գեղձի, սիրտ-անոթային համակարգի ու նյարդային հիվանդությունները:

 

Գոյություն ունեն միջոցներ, որոնց օգնությամբ կարելի է պայքարել ցածր ճնշման դեմ: Կարիք չկա լիտրերով սուրճ խմել, բայց 1 գավաթ սուրճը, այն էլ վաղ առավոտյան, անհրաժեշտ է: Այն կարելի է համատեղել մի փոքր կտոր պանրի հետ: Բժիշկները հիպոտոնիկներին խորհուրդ են տալիս օրվա կտրվածքով սովորականից 2 բաժակ ավելի ջուր խմել, ինչը կնպաստի, որ ճնշումը պահպանվի ընդունված սանդղակի չափով:

 

Պետք է կարողանալ քնել 9-10 ժամ: Քունը հիպոտոնիկներին պարզապես անհրաժեշտ է: Կարելի է նաեւ փորձել օգտագործել բնական խթանիչներ:

 

Հիպոտոնիկներին օգտակար է նաեւ ակտիվ հանգիստը` ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ցանկալի չէ, իսկ ուրախ շարժուն խաղերն ու քայլելը հենց այն է, ինչ որ պետք է: Անոթների մարզանքը եւս շատ լավ օգնում է: Այն անելու համար շատ լավ կօգնի տաք ցնցուղը:

 

Նրանք, ովքեր արյան ցածր ճնշում ունեն, պետք է իմանան, որ առավոտյան չի կարելի տեղաշորից վեր կենալ կտրուկ շարժումով: Սկզբում պետք է նստել անկողնու մեջ, հետո կախել ոտքերը, 1 րոպեի չափ նստել, հետո միայն վեր կենալ: Տեղից արագ վեր թռչելու հետեւանքով հնարավոր է նույնիսկ գիտակցության կորուստ:

Սկզբնաղբյուր. 168.am
Աղբյուր. sova-golova.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ